16 08 2024

Փաշինյանն ասել է, որ չի հանդուրժելու կուսակցության համար «վիզ չդնողներին». «Հրապարակ»

Փաշինյանն ասել է, որ չի հանդուրժելու կուսակցության համար «վիզ չդնողներին». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Օգոստոսի 23-ին կավարտվի պատգամավորների մեկամսյա արձակուրդը, սեպտեմբերի 9-ին աշնանային նստաշրջանի մեկնարկը կտրվի։

ՔՊ-ական մեր աղբյուրի վստահեցմամբ, իշխանական թիմն աշխատանքի է վերադառնալու մարզական գերազանց կարգավիճակում, քանի որ կուսակցության վարչության վերջին նիստում, որն անցկացվել  է օրերս, Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել վերնախավի հետ, ասել է, որ չի հանդուրժելու անաշխատունակներին, կուսակցության համար «վիզ չդնողներին»:

Չէ՞ որ առջեւում նախընտրական ժամանակներ են, բացի այդ` աշխարհաքաղաքական զարգացումները չեն երաշխավորում ֆորսմաժորներից, ուստի պետք է բոլորն իրենց տեղում լավ աշխատեն, նպաստեն կուսակցության ռեյտինգը բարձրացնելուն, իսկ վնասողներն ու «հանդիսատեսները» պետք է լքեն իրենց պաշտոնները եւ ՔՊ-ն:

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, արդեն վերադարձել է մեկամսյա արձակուրդից եւ անգամ կուսակցական հավաքներ է արդեն անցկացնում, երեկ էլ նախաձեռնող խմբի նիստ է եղել»: 

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ