16 08 2024

Ավինյանի ընկերոջը տարել են ԱԱԾ-ին կից մեկուսարան․ «Հրապարակ»

Ավինյանի ընկերոջը տարել են ԱԱԾ-ին կից մեկուսարան․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված Տիգրան Ավինյանի ընկերոջը՝ Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանին տեղափոխել են ԱԱԾ-ին կից մեկուսարան՝ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին Արդարադատության նախարարությունից։

Ավելի վաղ գրել էինք, որ Արաբկիրի թաղապետի տնային կալանքը փոխելու մասին միջնորդել էր մեղադրող դատախազը: Միջնորդությունը վերաքննիչ դատարանը օգոստոսի 9-ին բավարարել էր։

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Արամ Ազատյանի աշխատավայրում ԱԱԾ-ն եւ Քննչական կոմիտեն քննչական գործողություններ եւ խուզարկություններ իրականացնելուց հետո ձերբակալվեցին Ազատյանը, նրա տեղակալը եւ թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ: 

Լավատեղյակ աղբյուրը մեզ հուշեց, որ ԱԱԾ-ին կից մեկուսարան տանելու իմաստն այն է, որ հնարավորինս անձը մեկուսացվի արտաքին աշխարհից եւ որեւէ անվերահսկելի շփումներ չունենա որեւէ մեկի հետ»։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ