26 07 2024

Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների․ «Ժողովուրդ»

Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կրթական բում խոստացող նախարարությունը չի ընկալում պահի լրջությունը եւ արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում, որը կլինի քաղաք՝ առանց ուսանողների: «Ժողովուրդ» օրաթերթը Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալներից պարզեց, որ հանրապետության տարբեր բուհեր այս տարի դիմել են 14 հազար 332 դիմորդներ։

Մինչդեռ, ուսումնական հաստատություններում հատկացված տեղերի քանակը եղել է 16 հազար 38, որից անվճար է եղել 2 հազար 117-ը, վճարովի՝ 13 հազար 921-ը։ Այսինքն՝ մեծ թվով թափուր տեղեր են մնացել համալսարաններում՝ ավելի քան 6 հազար 300 վճարովի եւ 271 պետական պատվերով։ Եթե կոպիտ հաշվարկ իրականացնենք, ապա կտեսնենք, որ թափուր է մնացել հաստատված վճարովի տեղերի գրեթե կեսը։ Այս ցուցանիշը մտահոգիչ պետք է լինի, հատկապես այն դեպքում, երբ նախարարությունը մտադիր է ստեղծել 80 հազար ուսանող ունեցող Ակադեմիական քաղաք։

2020-2022 թվականներին 21 հազար անվճար տեղերից թափուր էր մնում 12-13 հազար տեղ։ Կարճ ասած՝ կրթությունը դանդաղ, բայց անկում է ապրում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ