«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գերմանիա մեկնելիս Փաշինյանը օգտվել է հեռավոր 2018 թվականի արձակուրդի մի մասից եւ ս/թ արձակուրդի մեկ ուրիշ մասից։
Անհասկանալի է ՀՀ վարչապետի հրամանների ժամանակագրությունը, այն է՝ 2020 թվականին Փաշինյանը օգտվում է 2019 թվականի արձակուրդի մի մասից` ետեւում թողնելով, փաստորեն, 2018 թվականի արձակուրդի չօգտագործված մասը, որը, ինչպես նշեցինք, օգտագործվել է 2024 թվականին։
Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ կարո՞ղ էր Փաշինյանի արձակուրդը նման տարեգրային վայրիվերումներ ունենալ, եւ ո՞րն է նման շիլաշփոթի իմաստը։
Հավելենք, որ հասարակ մահկանացուները շատ վաղուց չօգտագործված արձակուրդից կարողանում են օգտվել միայն աշխատանքից ազատվելիս` վերջնահաշվարկի ժանանակ. իսկ վարչապետը հիշել եւ օգտագործում է 2018 թվականի իր արձակուրդը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը