«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն Արցախի հանձնումը փորձում են գցել Արցախի իշխանությունների եւ մանավանդ ՊԲ-ի գրպանը՝ հայտարարելով, թե չպայքարեցին, բանակը չկռվեց, մեկ ստորագրությամբ Արցախը հանձնեցին, սակայն ամեն քայլով ապացուցում են, որ Արցախի ՊԲ-ն եղել է ՀՀ ՊՆ-ին ենթակա մարմին:
Դրա մասին է խոսում անգամ այն, որ, ի տարբերություն ԱԱԾ-ի, որտեղ արցախցիների՝ աշխատանքի անցնելու համար օրենքում հատուկ փոփոխություն արվեց, քանի որ ՀՀ քաղաքացիություն ստանալը, պարզվում է, բավարար չէր նրանց աշխատանքի ընսունելու համար, ՊՆ-ում առանց որեւէ փոփոխության արցախցիներ են ընդունվել աշխատանքի։
Ի դեպ, երբ այդ նախագիծը քննարկվում էր ԱԺ պատկան հանձնաժողովում, ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է, որ ԱԱԾ-ում հնարավոր չէր, որ արցախցիներն աշխատեին, իսկ ՊՆ-ում հնարավոր է, սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արագ փակեց հարցը՝ ասելով, որ դա փակ քննարկման թեմա է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը