«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայրենի իշխանությունների համար ամառը թեժ աշխատանքային մթնոլորտում է անցնում:
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ այսօր Հանքավանում տեղի է ունենալու իշխող կուսակցության քաղաքական ժողովը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանքավանից վերադառնալուն պես՝ ՔՊ-ականները «լծվելու են» խորհրդարանական աշխատանքներին:
Իշխանական պատգամավորները մտադիր են հուլիսի հենց սկզբին արտահերթ նիստեր նախաձեռնել, ընդ որում՝ ոչ թե մեկ նիստ, այլ նստաշրջան:
Մինչ այդ նիստեր կանեն նաեւ գլխադասային հանձնաժողովները:
Հաջորդ շաբաթ՝ հունիսի 25-ին, արտահերթ նիստ է անելու նաեւ ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը:
Այսինքն` կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը դեռ մտադիր չէ ՔՊ-ականներին արձակուրդ տալու ու աշխատանքային թեժ անցուդարձի մեջ է պահում իր թիմակիցներին, հավանաբար, ցույց տալու համար, որ չնայած ամռան հանգստի շրջանին ու արձակուրդային տրամադրություններին` նրանք աշխատում են»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը