12 06 2024

Ո՞վ է շպիոնը. «Հրապարակ»

Ո՞վ է շպիոնը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև իշխանություններն ընդդիմությանն են շուրջօրյա ռեժիմով մեղադրում՝ օտար պետության շպիոն լինելու, մանավանդ Ռուսաստանին ծառայելու մեջ, բայց հենց իշխանության նավը սկսում է երերալ, դրսից, հիմնականում՝ Արևմուտքից, օգնության են շտապում իրենց։ Երեկ Երևանում էր ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը, ով վարչապետի հետ հանդիպեց։

Իշխանական շրջանակները ոգևորության մեջ են այդ այցից ևասում են, որ ունեն Արևմուտքի աջակցությունը, քանի որ Հայաստանի հետ կապված ծրագրերը դեռ չեն ավարտվել` Ռուսաստանը տարածաշրջանից դեռ չի հեռացել։ Նախօրեին էլ ՀՀ-ում հավատարմագրված ԱՄՆ դեսպանն էր` առանց դրոշի ավտոմեքենայով շտապել պաշարված խորհրդարան` Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու։

Փոխարենը Ռուսաստանը զրո հետաքրքրվածություն ունի սրբազան շարժման նկատմամբ, և  անգամ ընդդիմության հետ չեն հանդիպում: ՌԴ-ի հետ փոխկապակցված ընկերություններում տարակուսած են, որ անգամ չնչին ազդակ չեն ստանում` շարժմանը միանալու համար, մինչդեռ 2018-ին՝ Նիկոլի հեղափոխության ժամանակ, բոլորին մոբիլիզացրել էին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ