«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դոցենտ Հայկ Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` Ագրարային համալսարանի Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչի մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: 2023 թ. հունիսի 1-ին համալսարանի գիտական խորհուրդը մրցույթին մասնակցած երկու թեկնածուից (Հայկ Ղազարյան, Գուրգեն Եղիազարյան) ամբիոնի վարիչ էր ընտրել Գուրգեն Եղիազարյանին:
Եղիազարյանը երկար տարիներ հոգաբարձուների խորհրդի անդամ է եւ մշտապես իր քվեարկություններով աջակցել է նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանին ու ներկայիս պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանին: Հայցվորը համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ և փաստեր ունի դրանց վրա կողմնակի ազդեցության վերաբերյալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը