04 06 2024

Հերթը Արարատ Միրզոյանինն է՝ ԱԺ-ում հաշվետվությունը ներկայացնելու. «Ժողովուրդ»

Հերթը Արարատ Միրզոյանինն է՝ ԱԺ-ում հաշվետվությունը ներկայացնելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: Ինչպես հայտնի է, այս շաբաթ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում 2023 թ.-ի պետական բյուջեի հաշվետվության քննարկումներն են ընթանում:

Նախարարները, ուժային կառույցների ու պետական կառույցների ղեկավարները կամ ներկայացուցիչները գալիս են ԱԺ՝ յուրաքանչյուրն իր ոլորտի զեկույցը ներկայացնելու: Ահա այսօր, հերթը Արարատ Միրզոյանինն է՝ ԱԺ-ում հաշվետվությունը ներկայացնելու:

Հիշեցնենք, որ հանձնաժողովներում 2023 թ.-ի պետական բյուջեի հաշվետվության քննարկումից հետո այն նաեւ ԱԺ քառօրյա նիստերին է քննարկվելու՝ կրկին վարչապետի եւ նախարարների մասնակցությամբ: Նշենք, որ Արարատ Միրզոյանը նախորդ շաբաթ եւս ԱԺ էր եկել՝ ՔՊ-ի հետ փակ հանդիպման»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ