«Ժողովուրդ» թերթը գրում է. Գյումրիում երեկվանից աժիոտաժ է: Ինչպես արդեն հայտնի է, այսօր Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները ավտոերթով գնալու են դեպի Գյումրի, որտեղ միջոցառում և արդեն երեկոյան հանրահավաք է սպասվում: Հանրահավաքը տեղի կունենա Գյումրիի Թատերական հրապարակում՝ 18:00-ին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրիում Բագրատ Սրբազանի գալուն ընդառաջ՝ երեկվանից ակտիվ մթնոլորտ է, քաղաքացիները պատրասվում են նրան դիմավորելուն:
Տեղեկացանք, որ մի խումբ գյումրեցիներ պատրաստվում են Սրբազանին և նրա աջակիցներին դիմավորել: Այնտեղ է լինելու նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, որը ևս ընդառաջ է գալու Բագրատ Սրբազանին: Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, երեկվանից քաղաքում ոստիկանական ուժերի կուտակում է սկսվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը