01 06 2024

Սրբազան շարժման ակտիվիստների նկամամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել․ «Հրապարակ»

Սրբազան շարժման ակտիվիստների նկամամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սրբազան շարժման ակտիվիստները նկատել են, որ վերջին օրերին իշխանության գործուղած սադրիչներ են հայտնվում իրենց մեջ և փորձում խժդժություններ գցել՝ սրբազանի ելույթի ժամանակ ռեպլիկներ արձակել, թե՝ «տար կտրուկ գործողությունների, գնանք շենքեր գրավենք, դռներ ջարդենք, թե չէ ֆանարիկներով զբոսանք է դառնում»։

Այդ «սադրիչներին» արդեն դեմքով ճանաչում են։ Նրանք փորձում են պայքարողների մեջ կասկած գցել, ներշնչել, որ այս շարժումից էլ բան դուրս չի գա, եթե չգնան ջարդելու։ Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը նաև հատուկ հսկողություն է սահմանել: Պատմեցին, որ ոմանց տների մոտ, բակերում ինչ-որ մեքենաներ են առավոտից երեկո կայանված, ներսում` մարդիկ, որոնք ողջ օրը հսկում են տարածքի անցուդարձը՝ չթաքնվելով և փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ակտիվի վրա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ