«Հրապարակ» թերթը գրում է.«Լոռու մարզպետը և մարզպետարանը մարզից կամավորներ են հավաքագրում, որ ուղարկեն աղետի գոտի` աշխատելու: Մարզպետը հանդիպել է բուհերի և դպրոցների ղեկավարների հետ` հրահանգել, որ կամավորներ հավաքագրեն: Եվ չնայած անունը «կամավոր» է, իրականում ստիպողաբար են հավաքագրում, հատկապես նրանց, ովքեր միանում են երթերին ու ակցիաներին: Մեր տեղեկություններով, ռեկտորներն ու տնօրեններն էլ սպառնալով` պարտադրում են իրենց աշխատողներին: Ասում են, որ փրկարար ծառայությունը չի հասցնում աշխատանքը կազմակերպել, իսկ գետի հունը, հավաքված տիղմը մաքրելու, տարբեր աշխատանքներ անելու համար մարդուժ է հարկավոր:
Հավաքագրումը համակարգող մարզպետարանի աշխատակից Մարինե Նահապետյանը մեզ հետ զրույցում ասաց` կամավոր է հավաքագրումը. «Մենք ընդամենը տնօրեններին ասել ենք, որ եթե կան մարդիկ, ովքեր կամավորական սկզբունքներով ցանկություն ունեն օգնելու, օժանդակելո, կարող են դիմել մեզ»: Իսկ Լոռվա մարզից մարդիկ բողոքում են, թե ինչու այդ աշխատանքներին չեն ներգրավում այն հազարավոր ոստիկաններին, որոնց պետությունը բարձր աշխատավարձ է տալիս, սակայն հանցագործությունները երկրում աճում են, և հասկանալի չէ, թե նրանք ինչով են զբաղված, բացի ցույցերը ցրելուց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը