«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման, մասնավորապես ականապատ դաշտերի ականազերծման աշխատանքներին ԶՈՒ Տավուշի բանակային ստորաբաժանման սակրավորներից ոմանք հրաժարվել են մասնակցել: Այլ կերպ ասած՝ Տավուշում ծառայություն իրականացնող ականազերծողները հրաժարվել են սեփական ձեռքերով ճանապարհ բացել թշնամու առաջ, եւ ՊՆ ղեկավարությունը ստիպված այլ ստորաբաժանման աշխատակիցների է ներգրավել։
Մեզ ասացին, որ այդ աշխատանքներն իրականացրել են Էջմիածնի գնդի սակրավորները։ Տեղեկացանք նաեւ, որ Տավուշում տեղակայված 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանին խոստացել են Տավուշի հողերի հանձնման օպերացիան բարեհաջող ավարտելուց եւ ականազերծումից հետո գեներալի կոչում տալ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը