«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի ականապատված դաշտեր տանող ճանապարհի մուտքը, բայց ոչ միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը, որը փակ է արդեն մոտ երկու շաբաթ։
Ոստիկանները շրջափակեցին գյուղ մտնող բոլոր մուտքերը՝ հայտարարելով, թե հատուկ գործողություններ են ընթանում, սակայն իշխանական շրջանակներում կասկած չունեն, որ այդ գործողություններից հետո էլ ոստիկանները ջանքեր չեն գործադրի՝ բացել միջպետական ճանապարհը, քանի որ դրանով ավելի շատ կվնասեն իշխանություններին, քան կօգնեն։
Բանն այն է, որ Կիրանցից դեպի մյուս գյուղեր՝ Ոսկեպար, Բաղանիս եւ այլուր տանող ճանապարհից արդեն երեւում է Փաշինյանի բերած աղետը՝ նոր սահմանի նշաձողերը կամ, ինչպես ինքն է ասում՝ «պատմական սյուները»:
Հայկական կողմը կարեւոր դիրքեր է հանձնել Ադրբեջանին, եւ, ըստ էության, այդ ճանապարհով երթեւեկելը, քանի դեռ սահմանի վերջնական ճշգրտում չի արվել, վտանգավոր է եւ իշխանության օգտին չի լինի, եթե ոչ տեղացիներն էլ սեփական աչքերով տեսնեն նոր իրողությունը եւ տեսանելի տարածքում գտնվող թշնամու ներկայությունը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը