09 04 2024

ՔՊ-ում որոշել են հրատապ նիստն անցկացնել փակ ռեժիմով. «Հրապարակ»

ՔՊ-ում որոշել են հրատապ նիստն անցկացնել փակ ռեժիմով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանը սովորականից թեժ է լինելու։ Օրակարգում ընդգրկված 25 հարցերից մեկը կառավարության հնգամյա ծրագրի անցած տարվա կատարողականի զեկույցն է, իսկ դա նշանակում է, որ այն ներկայացնելու է կառավարությունը՝ ի դեմս ղեկավար Նիկոլ Փաշինյանի։

Ըստ օրակարգի՝ կառավարության զեկույցի քննարկումը կսկսեն չորեքշաբթի օրվանից, երեկ ՔՊ-ում խմբակցության նիստ են արել, պատգամավորներին հրահանգել են՝ Փաշինյանի այցի օրը մեկ մարդու պես ներկա լինել խորհրդարանում` հաշվի առնելով, որ այս նստաշրջանը հաջորդում  է բրյուսելյան ձախողված այցին, ուստի ընդդիմությունը կարող է անցանկալի իրավիճակներ ստեղծել՝ ելույթների ու հարցերի տեսքով։

Բացի այդ, այսօր նախատեսված էր ընդդիմության առաջարկած հրատապ նիստն անցկացնել` սահմանազատման եւ սահմանագծման հարցերով․ այդ առաջարկությունը կանեն նիստը սկսվելուց հետո: Նիստին հրավիրել են Մհեր Գրիգորյանին եւ Արարատ Միրզոյանին: ՔՊ-ում որոշել են հրատապ նիստն անցկացնել փակ ռեժիմով։

Նշենք, որ չնայած անցած շաբաթ խորհրդարան են ուղարկվել նաեւ դատախազի, ՄԻՊ, ՀՌՀ, ԿԸՀ զեկույցները, ներկայացվել է նաեւ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության վերաբերյալ նախագիծ, սակայն խորհրդարանում այդ հարցերին կանդրադառնան հաջորդիվ։ Դրանք ընդգրկված չեն այսօր մեկնարկող նիստերի օրակարգում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ