16 03 2024

Արդեն քանի շաբաթ է՝ ՔՊ-ում չեն կարողանում վերջնական որոշման հանգել՝ ում հասցեագրել հայտը, որ չմերժվեն․ «Հրապարակ»

Արդեն քանի շաբաթ է՝ ՔՊ-ում չեն կարողանում վերջնական որոշման հանգել՝ ում հասցեագրել հայտը, որ չմերժվեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին այդպես էլ չի հաջողվում ՔՊ-ն դարձնել եվրոպական ազդեցիկ կուսակցությունների ընտանիքներից որեւէ մեկի անդամ։ Արդեն քանի շաբաթ է՝ ՔՊ-ում քննարկում են եւ չեն կարողանում վերջնական որոշման հանգել՝ ում հասցեագրել հայտը, որ չմերժվեն։ Տեղեկություններ կան, որ երկար բանակցել են՝ ԵԺԿ-ին (Եվրոպական ժողովրդական կուսակցություն) անդամակցելու համար, սակայն՝ ապարդյուն։

Դեռ շաբաթներ առաջ ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում էին, որ կարծես որոշում ունեն եւ անդամակցության հայտ են ներկայացնելու լիբերալ-դեմոկրատների՝ ALDE ալյանսին, որին Հայաստանից անդամակցում են ՀԱԿ-ն ու ԼՀԿ-ն։ Սակայն նախօրեին ՔՊ կուսակցական հավաքին կրկին քննարկել են այդ հարցը, թե որ միավորմանը ՔՊ-ն պետք է հայտ ներկայացնի, ուղիղ չեն ասել, բայց ներկաներից շատերը գլխի են ընկել, որ ԱԼԴԵ-ում էլ ՔՊ-ին չեն սպասում։

Երեկվա քննարկման ժամանակ շատերն առաջարկել են անդամագրվել սոցիալիստներին։ «Իզմ»-եր չունեցող կուսակցության համար ի՞նչ տարբերություն, թե որ ընտանիքին կամ թեւին կհարի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ