Քննարկել են ԵՄ անդամի թեկնածության հարցը․«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին կանչել են ԱԺ՝ փակ հանդիպման: Նկատենք, որ իշխանական թեւն արդեն անթաքույց եվրոպամետ արտաքին քաղաքական ուղղությունն է բռնել, ավելին՝ իշխանությունները ԱԺ նախագահի մակարդակով հայտարարում են, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ. մնում է ԵՄ-ն ընդունի մեզ:
Ահա այսօր ՔՊ-ական պատգամավորները Արմեն Գրիգորյանի հետ սրա վերաբերյալ հարցեր են քննարկելու:
Գաղտնիք չէ, որ Արմեն Գրիգորյանը այս իշխանության ամենաարեւմտամետ գործիչներից է, որը մշտապես կտրուկ է արտահայտվել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականներն առաջիկայում պատրաստվում են ԱԺ կանչել նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը