«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 2024 թվականի հունվարի 30-ին ձեռք է բերել սրճեփ, որի արժեքը կազմել է 299 հազար 999 դրամ։ Սրճեփը եղել է DELONGHI ապրանքանիշի, իսկ մակնիշը՝ ECAM290.31.SB։
Ըստ պայմանագրի՝ սրճեփը պետք է ունենա հետևյալ բնութագիրը՝ աղացի աստիճանների քանակ՝ 13, աշխատանքային ճնշումը՝ 15 բար, սուրճի պատրաստման տեսակները՝ աղացած/հատիկավոր, հատիկավոր սուրճի տարայի տարողությունը՝ առնվազն 250 գրամ, հզորությունը՝ 1450 Վտ, ջրի տարողությունը՝ 1.8լ, ավտոմատ անջատման և գավաթի տաքացման ֆունկցիոնալությամբ, Էկրանի, ջրի ֆիլտրի և շարժական կաթի տարայի առկայություն, սուրճի պատրաստման տեսակները՝ էկսպրեսսո, կապուչինո, լատե, մակիատո: Ապրանքը պետք է լինի նոր և չօգտագործված: Գույնը համաձայնեցվում է պատվիրատուի հետ:
Սրճեփի երաշխիքը նախատեսված է մեկ տարի ժամկետով։
Հավելենք նաև, որ վարչապետի աշխատակազմը 2018 թվականից կենցաղային տեխնիկաներ գնելու հակում ունի։ Գնվում են 500 հազար դրամանոց հեռուստացույցներ, գնվել է 35 սառնարան՝ 1 մլն 960 հազար դրամ ընդհանուր արժեքով։
Ստացվում է, որ վարչապետին ենթակա մարմիններն ամեն ինչ անում են իրենց տանը զգալու համար»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը