03 02 2024

20 մլն դրամ՝ գովազդային վահանակներ ապամոնտաժելու համար․ «Հրապարակ»

20 մլն դրամ՝ գովազդային վահանակներ ապամոնտաժելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը 2024 թվականին պատրաստվում է գովազդային վահանակներ ապամոնտաժել: Խոսքը բոլոր այն գովազդային վահանակների մասին է, որոնք քաղաքապետարանը կհամարի ինքնակամ տեղադրված։ Այդ աշխատանքների համար քաղաքապետարանն արդեն իսկ դրամական միջոցներ է հատկացրել՝ 20 մլն դրամի չափով։ Ապամոնտաժվելու են 10 եւ ավելի քմ մակերեսով բոլոր գովազդային վահանակները։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ներկայացվեցին պահանջները, թե ինչ չափեր եւ տեսք պետք է ունենան քաղաքի բոլոր վահանակները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ