«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը պատրաստվում է մեծ խնջույքի։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հունվարի 12-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է նշել դատարանի կազմության 25-ամյակը։ Նրանք սկզբում ցանկացել են մեծ տոնակատարություն կազմակերպել, սակայն ավելի ուշ պլանները փոխվել են, ու որոշել են համեստ ցերեկույթ իրականացնել։
Ովքեր կմասնակցեն, արդյոք ողջ դատական համակարգը կհրավիրվի, թե կոնկրետ ցանկալի դատավորները պատիվ կունենան մասնակցելու Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման առիթով կազմակերպված միջոցառմանը՝ պարզ կլինի հունվարի 12-ին։
Ի դեպ, խնջույքը կայանալու է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փետրվարի 2-ին էլ դատավորները ժողովի են հրավիրված. ՍԴ թեկնածու են ընտրելու»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը