08 12 2023

Իշխանությունը զավթելուց հետո ՔՊ-ական ավագանու անդամների իզնութոզը չի երեւում համայնքապետարանում․ «Հրապարակ»

Իշխանությունը զավթելուց հետո ՔՊ-ական ավագանու անդամների իզնութոզը չի երեւում համայնքապետարանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը նախօրեին  դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելով օրերս տեղի ունեցած իմպիչմենթի գործընթացը։ Հայցում հիմնավորել են, որ գործընթացն անօրինական է, ՔՊ-ն, ըստ ՏԻՄ օրենքի, չուներ նման իրավունք։ Իսկ առաջիկայում էլ պատրաստվում է դիմել դատախազություն, ոստիկանություն` ՔՊ-ականների «խուլիգանական» գործողությունների դեմ հաղորդում  ներկայացնելով։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն երկու օր առաջ ոստիկանական տասնյակ աշխատակիցների գործուն աջակցությամբ անվստահություն ներկայացրեց «Ապրելու երկիր» կուսակցության քվոտայով ընտրված համայնքապետ Արկադի Թամազյանին։

Սակայն իշխանությունը զավթելուց հետո ՔՊ-ական ավագանու անդամների իզնութոզը չի երեւում համայնքապետարանում: Իսկ այսօր, ըստ օրենքի, պետք է տեղի ունենա ՔՊ «ընտրված» համայնքապետ Դավիթ Ղումաշյանի երդմնակալությունը։ Երեկվանից ոստիկանական զորքեր են տեղակայել Ալավերդու մատույցներում, որ ապօրինաբար ընտրվածին պաշտպանեն իր ընտրողներից:

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Թամազյանն իր աջակիցներին խնդրել է, որ բողոքի ակցիա չիրականացնեն` չի ուզում մարդկանց հարվածի տակ դնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ