05 12 2023

ՔՊ պատգամավորներն արդեն ստացել են SMS՝ մեկ մարդու նման ներկա լինելու ԱԺ նիստերին. «Ժողովուրդ»

ՔՊ պատգամավորներն արդեն ստացել են SMS՝ մեկ մարդու նման ներկա լինելու ԱԺ նիստերին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ պետաիրավական հանձնաժողովը երեկ դեմ քվեարկեց «ՀայաՔվե»-ի նախագծին, որով ՀՀ 58 հազար քաղաքացիներ առաջարկում են քրեական պատասխանատվություն նախատեսել պաշտոնատար անձի կողմից Լեռնային Ղարաբաղը այլ պետության կազմում ընդունելու կամ ճանաչելու եւ Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ ցանկացած արարքի համար:

Այսինքն՝ այսօր կայանալիք ԱԺ լիագումար նիստի ժամանակ ԱԺ պատգամավորները պետք է քվեարկությամբ որոշեն՝ հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած նախագիծը մտնում է լիագումար նիստերի օրակարգ, քննարկվելու է ԱԺ նիստի ժամանակ, թե ոչ:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ական պատգամավորներն արդեն ստացել են SMS՝ մեկ մարդու նման ներկա լինելու այսօվանից մեկնակող ԱԺ նիստերին եւ դեմ քվեարկելու «ՀայաՔվե»-ի նախագծին, որպեսզի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ չմտնի:

Այն մասին, թե ինչ է լինելու նախագծի հետ, ինչ են պատրաստվում անել «ՀայաՔվե»-ի նախաձեռնող խմբի անդամները, մեզ ասացին, որ դեռ որոշում չունեն: Իրավական այս ճանապարհը խորհրդարանում սպառվեց, պետք է այլ՝ հանրաքվեի տանող ճանապարհով թերեւս գնալ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ