14 11 2023

Իշխանության «սրտի» համայնքապետի գործը՝ դատարանում. «Փաստ»

Իշխանության «սրտի» համայնքապետի գործը՝ դատարանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանության «սրտի» համայնքապետներից ևս մեկն է վերջին ամիսներին իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Խոսքը Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի մասին է:

Ի մասնավորի, վերջերս Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Փարաքար համայնքի Թաիրով բնակավայրում գործող գիշերային ակումբում Դավիթ Մինասյանի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության գործը ուղարկվել է դատարան՝ վերջինիս առաջադրելով մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ 

Ի դեպ, մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ Փարաքար համայնքի կառավարումը գրեթե բարձիթողի վիճակում է, մոտ 9 ամիս է՝ համայնքի ավագանին չի կարողանում անցկացնել օրենքով նախատեսված հերթական նիստերը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Հիշեցնենք, որ Փարաքար համայնքում 2021 թ. տեղի ունեցած ընտրություններում հաղթել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, սակայն քպական իշխանությունը, «ավանդույթի» համաձայն, այս համայնքում ևս ամեն գնով իշխանությունը խլեց, և արդեն երկու տարի է՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը դատական գործընթացների մեջ է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ