10 11 2023

Անհետ կորածների ծնողները հստակ պահանջներ են ներկայացրել, սակայն որեւէ արդյունավետ վերջնակետի չեն հանգել․ «Ժողովուրդ»

Անհետ կորածների ծնողները հստակ պահանջներ են ներկայացրել, սակայն որեւէ արդյունավետ վերջնակետի չեն հանգել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի՝ նոյեմբերի 6-ին՝ 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցից օրեր առաջ, Ազգային ժողովում հանդիպում է եղել հանձնաժողովների նախագահների եւ անհետ կորածների ծնողների հետ։ Քննարկվել են մի շարք հարցեր՝ անհետ կորած զինծառայողներին գտնելու, որոնողական աշխատանքներ կատարելու վերաբերյալ։

Ծնողները հստակ պահանջներ են ներկայացրել, սակայն որեւէ արդյունավետ վերջնակետի չեն հանգել։ Լարված իրավիճակ եւ մթնոլորտ է եղել։ Ազգային ժողով մտել են 10 ծնող, եւ մտնելուց առաջ էլ նրանց միջեւ լարված իրավիճակ եւ լեզվակռիվներ են եղել, ինչպես հանդիպման ընթացքում։ Ծնողներից ոմանք նույնիսկ որոշում են կայացրել հացադուլ հայտարարել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ