«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելելու է Սյունիք: Առիթը պարեկային ծառայության ներդրումն է։ Չնայած հոկտեմբերի 21-ից մարզում արդեն պարեկներ են երեւացել, սակայն նրանք, ըստ մեր աղբյուրի, դեռ հրամանագրված չեն։ Կապանի հրապարակում մեծ հանդիսավորությամբ նշվելու է մեկնարկը։
Ընդ որում, պարեկների շնորհանդես է տեղի ունենալու միանգամից 4 մարզում: Բայց Փաշինյանը, ըստ ամենայնի, կայցելի Սյունիքի միջոցառմանը: Նաեւ համայնքապետերի հետ հանդիպում է նախատեսվում: Չգիտենք՝ Սյունիքի երբեմնի ընդդիմադիրները մասնակցելո՞ւ են այդ միջոցառումներին, թե՞ «Սյունյաց ողջույններ» են կազմակերպելու (Արցախը հանձնելու կապակցությամբ)»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը