«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը կիրառում է միայն Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ: Այդ մասին է վկայում նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ուղարկված պատասխանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից խնդրել է գրավոր տրամադրել տեղեկություն, թե 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ապօրինի գույքի բռնագանձման գործերով ներկա եւ նախկին պաշտոնյաներից ում գույքն է ուսումնասիրության ենթարկվել (ներկայացնել ողջ ցանկը): Ի պատասխան՝ դատախազը հայտնել է, որ «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ դատախազության համանուն վարչությունում «ուսումնասիրությունները սկսելու հանգամանքը, դրանց հիմքերը, ընթացքի վերաբերյալ եւ դրանց արդյունքում ստացված տվյալներն ամբողջությամբ գաղտնի են եւ ենթակա են տրամադրման այլ անձանց՝ միայն ելնելով ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթի նպատակներից:
Հետեւաբար, որոշակի անձանց պատկանող գույքերի նկատմամբ ուսումնասիրության առկայության առնչությամբ տվյալներ չեն կարող տրամադրվել»:
Այսինքն՝ դատախազությունը գաղտնի է պահում, թե ում ապօրինի ծագման գույքի ծագումնաբանությունն է ուսումնասիրում: Բայց դատելով մեր երկրորդ հարցի պատասխանից՝ դատախազությունը միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողների գույքն է ուսումնասիրում, բայց ոչ որեւէ գործող պաշտոնյայի կամ իշխող ՔՊ-ականի: «Ժողովուրդ» օրաթերթի երկրորդ հարցին, թե կոնկրետ որ պաշտոնյաների կամ նախկին պաշտոնյաների գործերով են արդեն հայցեր ներկայացվել դատարաններ (ներկայացնել ողջ ցանկը), դատախազությունը սիրահոժար մի ողջ ցանկ է ներկայացրել. 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հայցադիմումներ են ներկայացվել ընդդեմ հետեւյալ պաշտոնատար անձանց (նկատենք, որ բոլորը նախկին պաշտոնյաներ են կամ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներ).
Ահա նրանք, որոնցով զբաղվում է գլխավոր դատախազը: Եթե նկատեցիք, խոշոր կոռուպցիոներներից գրեթե ոչ ոք չկա այս աղքատիկ ցանկում: Ավելին՝ այս ցանկից Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրության հոտն է գալիս, որը սիրով կատարում է գլխավոր դատախազը կամ, որ նույնն է, իշխող ՔՊ-ի օմբուդսմենը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը