19 10 2023

Տղան մեծ քանակությամբ թմրանյութ է տեղափոխել, ինքը շարունակում է պաշտոնավարել ԱԱԾ-ում․ «Հրապարակ»

Տղան մեծ քանակությամբ թմրանյութ է տեղափոխել, ինքը շարունակում է պաշտոնավարել ԱԱԾ-ում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս հունիսին թմրանյութի հետ կապված սկանդալ եղավ՝ իրավապահներն Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել էին բարձր պաշտոն զբաղեցնող ԱԱԾ-ականի որդուն, որի մեքենայից հայտնաբերել էին մոտ 240 պարկ թմրանյութ։ Հետո պարզվեց, որ թմրանյութ տեղափոխողն ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Խաչատուր Կոստանդյանի որդին է, որը գործել էր ընկերոջ՝ Աճարկուտ համայնքի նախկին գյուղապետի որդու հետ։

Չնայած դեպքից հետո լուրեր տարածվեցին, որ Կոստանդյանը նույն օրն ազատվել է աշխատանքից, սակայն պարզվում է՝ նա մինչ օրս նույն պաշտոնին է` չի ազատվել: Նրան ճանաչողներն ասում են՝ «պրոֆեսիոնալ է, օպերատիվ է աշխատում», բայց ԱԱԾ պաշտոնյայի որդու` թմրանյութի սկանդալային պատմությունը պետք է լուրջ պատճառ լիներ՝ հորը համակարգից ազատելու համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ