18 10 2023

«Հանրապետություն» - ՔՊ բանակցություններն ավարտվել են. պաշտոնները՝ բաժանվել․ «Հրապարակ»

«Հանրապետություն» - ՔՊ բանակցություններն ավարտվել են. պաշտոնները՝ բաժանվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետություն» կուսակցություն-ՔՊ բանակցություններն ավարտվել են, պաշտոնները՝ բաժանվել: Տեւական փնտրտուքից հետո գտել են նաեւ Դավթաշենի թաղապետի թեկնածուին` կնշանակվի Արամ Սարգսյանի կուսակից, տնտեսագետ Ալբերտ Հովասափյանը, ում մասին շատ տեղեկություններ չկան, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեկ-երկու գրառման։ Մեզ ասացին, որ Հովասափյանը տարբեր տարիներին կուսակցության նախընտրական շտաբն է ղեկավարել, համակարգել ընտրական գործընթացները։

Գրել էինք, որ Մալաթիա-Սեբաստիայում թաղապետ կնշանակվի ԵԿՄ Կենտրոն տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, Նոր Նորքում` աղմկահարույց գրառումներով հայտնի Տիգրան Տեր-Մարգարյանը։ Կարելի է ասել, որոշում է կայացվել նաեւ փոխթաղապետի հարցում․ այն կզբաղեցնի ցուցակի երկրորդ համար Սարգիս Մադաթյանը՝ Խուճուճ Էդոյի եղբորորդին, իսկ Անի Խաչատրյանը կդառնա խմբակցության ղեկավար, Արտակ Զեյնալյանն էլ մինչեւ տարեվերջ կտեղավորվի ՍԴ-ում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ