Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չի կարող ասել, թե երբ տեղի կունենա հայտնի ռեփփեր Սնուփ Դոգի համերգը:
Լրագրողի հարցին` կենսական անհրաժեշտությո՞ւն էր այդ համերգը կազմակեպել սոցիալական այս ծանր իրավիճակում` Խաչատրյանն արձագանքեց.
«Ցանկացած միջոցառում, որ կառավարությունը նախատեսել է անել, այո՛»:
Հիշեցնենք, որ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ էր հատկացրել Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար, որը այդպես էլ չկայացավ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը