14 10 2023

Իշխանության ներկայացուցիչներն առայժմ զերծ կմնան այս թեմայից. «Փաստ»

Իշխանության ներկայացուցիչներն առայժմ զերծ կմնան այս թեմայից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Որքան ես հասկանում եմ, Հայաստանն ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում»: Միևնույն ժամանակ, նա փաստացի հասկացրել է, որ Ռուսաստանը տարածաշրջանից ոչ մի տեղ գնալու ցանկություն չունի և պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների վերսկսմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն էլ ասել է՝ Հայաստանը եղել է և կլինի մեր դաշնակիցը: Եթե այս ամենին գումարում ենք Նիկոլ Փաշինյանի՝ օրերս արած հայտարարությունը, թե Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր չի փոխում, ինչպես նաև խոսքերը, որ «ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները, ինչ-որ կա, չենք չեղարկում, մենք ոչ մի տեղից դուրս չենք եկել», ապա շատ հետաքրքիր պատկեր է ստացվում:

Մյուս կողմից՝ այս ամենը հետաքրքիր է հատկապես հակառուսական այն տոտալ արշավի ֆոնին, որը նախաձեռնել էին իշխանությունները՝ հատկապես իրենց արևմտամոլ սատելիտների միջոցով: Ի դեպ, նշենք, որ մեր տեղեկություններով, անցած շաբաթ օրը Բաղրամյան 26-ում տեղի է ունեցել փակ քննարկում, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի անդամները։ Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, քննարկման հիմնական հարցերը վերաբերել են հայ-ռուսական հարաբերություններին, փոխադարձ հրաձգություններին, բանակցային պրոցեսում Ռուսաստանի դերակատարությանը, ինչպես նաև 102-րդ ռազմաբազայի ճակատագրին։

Ըստ տեղեկությունների, կարևոր է համարվել, որ այս փուլում հակառուսական թեման զարգացնի բացառապես ՀՀ-ում գործող արևմտյան ֆինանսավորում ունեցող սեգմենտը, իսկ իշխանության ներկայացուցիչներն առայժմ զերծ մնան այդ թեմայից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ