«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի նշանակումը կարծես թե սարերի ետեւում չէ։ Հիշեցնենք․ նրան պատրաստվում էին ԲԴԽ-ից տեղափոխել Վճռաբեկ դատարան՝ քրեական պալատ։ ԱԺ-ն առաջիկայում պետք է դատավոր ընտրի, եւ առաջադրված երեք թեկնածուներից մեկը Դավիթ Խաչատուրյանն է, ով 2021-ից ԲԴԽ անդամ է եւ հավակնում էր ԲԴԽ նախագահի պաշտոնին, սակայն վերեւներից «դաբրո» չստացավ, քանի որ ԲԴԽ գործուղվեց Կարեն Անդրեասյանը։ Ըստ մեր աղբյուրների՝ շուրջ 2 տարի Անդրեասյանի ու Խաչատուրյանի միջեւ լարված հարաբերություններ են, եւ պարբերաբար լուրեր են տարածվում, որ նա ազատման դիմում է գրելու։
Նշենք, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի թափուր պաշտոնի համար մյուս երկու թեկնածուներն են փաստաբան Անահիտ Հակոբյանը եւ Երեւանի առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանը։ Սրանք ձեւական առաջադրումներ են՝ օրենքը պահանջում է առնվազն 3 թեկնածուի առաջադրում, մյուս երկուսին համակարգում անվանում են պրավադնիկներ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը