«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթն այս օրերին անընդհատ տեղեկություններ է ստանում, որ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն ժողովրդի, այլև մի շարք քպականների ու պետական կառույցների պաշտոնյաների սրտով չէ: Մեր ունեցած տեղեկություններով, արդեն իսկ մի շարք ոստիկաններ համակարգից դուրս գալու դիմումներ են գրել՝ չցանկանալով կոտորել սեփական ժողովրդին:
Կան նաև բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք ցանկանում են աշխատանքից ազատվելու դիմում գրել: Քիչ չեն նաև քպականները, որոնք ուզում են դուրս գալ կուսակցությունից, ասում են, որ ամաչում են մարդամեջ դուրս գալ: Սակայն մեր աղբյուրը փոխանցեց, որ նրանցից շատերը վախենում են ոչ այնքան անաշխատանք մնալուց, որքան հանրության առջև պատասխանատվությունից: Մեր զրուցակիցը նշեց, որ անհանգստությունը վերաբերում է հատկապես նրան, որ իրենց չի ներվելու պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի «պոչը բռնելու» որոշումը՝ լինի դա կամավոր, թե այլ ելք չունենալով:
Մեր ունեցած տեղեկություններով, այդ մարդիկ սպասում են, որ ընդդիմության առաջնորդները կհայտարարեն հիմա «ուշքի եկած» քպականների ու պաշտոնյաներին հետագայում ներելու մասին: Ընդ որում, խոսքը ոչ թե ղեկավար կազմի, այսպես կոչված՝ «առաջին գծի» մասին է, այլ միջին օղակների»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը