23 09 2023

Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել. «Ժողովուրդ»

Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 Իշխանության ստացած ու բաշխած աստղաբաշխական պարգեւավճարները այլեւս որեւէ մեկի համար նորություն չեն ու զարմանալի էլ չեն, սակայն բանից պարզվում է, որ իրավական համակարգն էլ չի զիջում ոչ միայն պարգեւավճարների քանակով, այլեւ հիմնավորումներով:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստանում, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ողջ համակարգը ստացել է պարգեւավճարներ, յուրաքանչյուրը՝ մոտավորապես 120.000 դրամ, սակայն Ոստիկանության այն աշխատակիցները, որոնք գործուղված են եղել ՀՀ ոստիկանական ակադեմիա՝ վերապատրաստման, պարեկային ծառայության դասընթացների եւ այլն, չեն ստացել պարգեւավճարներ, առանց հիմնավորման:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՀՀ ոստիկանության հետ՝ պարզելու՝ ինչ հիմնավորմամբ եւ ընտրությամբ են ոստիկանության աշխատակիցների մի մասը ստացել պարգեւավճարներ, մի մասը՝ ոչ: Օրեր անց միայն Ոստիկանությունից մեզ ոչ թե ներկայացրին հարցի պատասխանները, այլ խնդրեցին 30 օր՝ տեղեկություն տրամադրելու համար հավելյալ աշխատանք կատարելու համար: Այսինքն՝ ոստիկանական համակարգը 30 օրվա ընթացքում հազիվ պետք է կարողանա «մտածել» հիմքերը անարդարացիորեն բաժանված պարգեւավճարների համար:

«Ժողովուրդ» օրաթերթը կհրապարակի այն հիմնավորումները, որը կներկայացնի ՀՀ ոստիկանութունը՝ որպես բացատրություն: Բայց ակնհայտ է, որ խրախուսվել են յուրային ոստիկանները, «պատժվել»՝ օտարները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 23․ 09․ 23 թ համարում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ