14 09 2023

Ադրբեջանն ուզում է գալ համաձայնության, որ նաև Կարմիր մահիկով բեռներ տեղափոխեն Ստեփանակերտ․ «Հրապարակ»

Ադրբեջանն ուզում է գալ համաձայնության, որ նաև Կարմիր մահիկով բեռներ տեղափոխեն Ստեփանակերտ․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Չնայած սեպտեմբերի 11-ին Աղդամով ռուսական Կարմիր խաչը մեկ մեքենա հումանիտար օգնություն մտցրեց Ստեփանակերտ, որը եղել է նախապայմանով, և 24 ժամում պետք է նաև ինն ամիս փակ Լաչինի ճանապարհը բացվեր, սակայն երեկվա դրությամբ Ադրբեջանը դրժել է պայմանավորվածությունը` բացել Լաչինի միջանցքը և հնարավորություն տալ Կարմիր խաչի միջազգային առաքելությանը, ռուս խաղաղապահներին և Արցախ առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարող մասնավոր ընկերություններին` մուտք գործել Արցախի Հանրապետություն:

Մի քանի օր է՝ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ` ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ։ Սակայն մեզ ասացին, որ Ադրբեջանը չի համաձայնում մեծ մասշտաբի բեռների փոխադրմանը և ուզում է գալ համաձայնության, որ նաև Կարմիր մահիկով բեռներ տեղափոխեն Ստեփանակերտ: Պայման է դնում, որ ինչքան Աղդամով մտնի, այնքան էլ՝ Լաչինով։ Խաղաղապահները մերոնց փոխանցել են՝ ամեն ինչ անում են, որ Ադրբեջանը կատարի պայմանավորվածությունը, քանի որ դա նախևառաջ հարվածում է իրենց հեղինակությանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ