31 08 2023

«Հայաքվեն» նախատեսում է հարցը ԱԺ տանելուց հետո էլ մարդաշատ հավաքներ կազմակերպել խորհրդարանի մոտ. «Փաստ»

«Հայաքվեն» նախատեսում է հարցը ԱԺ տանելուց հետո էլ մարդաշատ հավաքներ կազմակերպել խորհրդարանի մոտ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության կազմակերպած ստորագրահավաքի արդյունքում անհրաժեշտ 50 հազարի փոխարեն հավաքվել էր 58 հազար ստորագրություն: Նախաձեռնությունն առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն:

Ստորագրությունները ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 31-ին, ժամը 11։00ին, և «Հայաքվեն» այդ օրը հրավիրում է նախաձեռնությանն աջակցած մեր բոլոր համաքաղաքացիներին միանալ՝ «միասին հանձնելու մեր համատեղ որոշման արդյունքները ԿԸՀ, և տեր կանգնելու մեր բոլորի ստորագրություններին»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայաքվեն» նախատեսում է հարցը ԱԺ տանելուց հետո էլ մարդաշատ հավաքներ կազմակերպել խորհրդարանի մոտ՝ հետամուտ լինելու օրենքի ընդունմանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ