«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կարծես թե ռեստարտի անհրաժեշտություն է առաջացել և կողմերը դա գիտակցելով որոշել ինչ-ինչ քայլերի գնալ: Դրանցից առաջինը դեսպանների փոփոխությունն է: Ընդ որում Ռուսաստանում ՀՀ դեսպանից այնքան մեծ դժգոհություն ունի ռուսական կողմը, որ դա առաջնահերթ է լուծվելու: Վաղարշակ Հարությունյանին փոխելու հարցը վաղուց էր քննարկվում, սակայն դեսպանի թեկնածուներ գտնելու խնդիր կար: Թեկնածու, որը կվայելի Նիկոլ Փաշինյանի վստահությունը և ընդունելի կլինի ռուսական իշխանությունների համար:
Մեր տեղեկություններով, մի շարք թեկնածություններ են քննարկվել: Եվ հայկական կողմը կարծես թե կանգնել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի վրա: Ռուսաստանի դեսպանի թեկնածուն էլ, մեզ հասած տեղեկություններով, ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյա է, ինչը ևս խոսում է այն մասին, որ Ռուսաստանում հասկանում են Հայաստանի և նրա հետ համագործակցության կարևորությունը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը