19 07 2023

Փաշինյանի իշխանության օրոք անկուսակցական պաշտոնյաներ գրեթե չկան․ «Հրապարակ»

Փաշինյանի իշխանության օրոք անկուսակցական պաշտոնյաներ գրեթե չկան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը 24-ժամյա ռեժիմով քննադատում էր պետական ապարատը ՀՀԿ-ականացնելու գործընթացը, սակայն իր իշխանության օրոք եւս անկուսակցական պաշտոնյաներ գրեթե չկան։

Միայն վերջերս նկատեցինք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սկսել է մասնակցել ՔՊ-ի կուսհավաքներին: Նա ՔՊ ակունքներում չի եղել, նախ նշանակվել է Արսեն Թորոսյանի տեղակալ։ Այդ շրջանում նա անկուսակցական էր: Իսկ ե՞րբ է համալրել ՔՊ-ի շարքերը։ Նախարարի խոսնակը հակիրճ պատասխան տվեց՝ 2022-ին։

Հիշեցնենք, որ Ավանեսյանը նախարարի պաշտոնին նշանակվել է 2021 թվականի ընտրություններից հետո»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ