18 07 2023

«Ականջ ծամող» Նուարդ Վարդանյանը ՔՊ ավագանու ցուցակի երրորդ համարն է․ «Հրապարակ»

«Ականջ ծամող» Նուարդ Վարդանյանը ՔՊ ավագանու ցուցակի երրորդ համարն է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ հասած լուրերով, ՔՊ-ում արդեն սկսել են Երեւանի ավագանու ընտրացուցակը կազմելու գործընթացը։ Անցած օրերին քննարկել եւ, կարելի է ասել, որոշում են կայացրել առաջին հնգյակի մասով։ Այսպիսով, ըստ տեղեկությունների՝ Ավինյանից հետո ցուցակում երկրորդ համարը կլինի Արմեն Փամբուխչյանի անունը, որն արդեն հայտնի է, որ Երեւանի ընտրություններին ղեկավարելու է ՔՊ նախընտրական շտաբը: Երրորդ համարը, որքան էլ տարակուսելի է, գործող ավագանու ամենասկանդալային կանանցից մեկն է՝ «ականջ ծամող» Նուարդ Վարդանյանը:

Ի դեպ, հիշեցնենք․ օրենքի պահանջով՝ ցուցակի մեկ երրորդը կանայք են լինելու` երրորդ համարից սկսած։ ՔՊ-ում սկզբում դեմ են եղել Վարդանյանի` առաջին կինը լինելու հանգամանքին, քանի որ նա հայտնի է սոցցանցային գերակտիվությամբ եւ աղմկահարույց հայտարարություններով ու միանշանակ չի ընկալվում։ Սակայն, մյուս կողմից, այլ հարմար տարբերակ չեն գտել։ Նուարդ Վարդանյանի հայրը, հիշեցնենք, նախկինների ամենահայտնի ներկայացուցիչներից է` 90-ականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել. 1993-ին եղել է ՀՀ պետնախարար, 1995-1998թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 1998-2000 թթ․՝ բնապահպանության նախարար: Չորրորդը ՔՊ-ի ցուցակում լինելու է դե ֆակտո քաղաքապետ` քաղաքապետի ներկայիս պաշտոնակատար եւ առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, հինգերորդը՝ Արմեն Գալջյանը, ով ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն է։ Իսկ ցուցակն ամբողջությամբ կկազմվի առաջիկայում, երբ մայրաքաղաքի տարածքային կառույցները ցանկերը ներկայացնեն վարչություն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ