08 07 2023

Թուրքիայի պատվիրակությունը բողոքել է Նազիկ Ավդալյանի քայլի դեմ, եւ նրա նկատմամբ պատիժ է կիրառվել․ «Հրապարակ»

Թուրքիայի պատվիրակությունը բողոքել է Նազիկ Ավդալյանի քայլի դեմ, եւ նրա նկատմամբ պատիժ է կիրառվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ հայ հասարակությունը երկու օր էյֆորիայի մեջ էր, թե ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել, եւ հիանում էր նրա քայլով, Քիշնեւից լուր ստացվեց, որ Թուրքիայի պատվիրակությունը բողոքել է այդ քայլի դեմ, եւ նրա նկատմամբ պատիժ է կիրառվել, Նազիկ Ավդալյանը հեռացվել է հիմնական մրցավարական կազմից ու տեղափոխվել ռեզերվ։

Հետո ավելի տխուր լուր ստացվեց: Ավդալյանը, պարզվեց, ոչ թե ազգային զգացումներից մղված է նման ակցիա արել, այլ բացատրել է, որ իր քայլում որեւէ դիտավորություն չի եղել․ այդ պահին որդուց զանգ է եկել, կքանստել է, որ լավ լսի որդուն, քանի որ նա «տանը միայնակ է եղել, ու ինքը չէր կարող չպատասխանել զանգին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ