30 06 2023

Իր կյանքում գեթ մեկ օր դատավոր չաշխատած Կարեն Անդրեասյանն էլ դառնում է դատավոր․ «Հրապարակ»

Իր կյանքում գեթ մեկ օր դատավոր չաշխատած Կարեն Անդրեասյանն էլ դառնում է դատավոր․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փաստաբանների շրջանում ամենացածր հեղինակությունն ունեցող դատավորն է։ Բանն այն է, որ դատավորների դեմ կարգապահական վարույթները քննելիս ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան, հետեւաբար՝ իր կյանքում գեթ մեկ օր դատավոր չաշխատած Կարեն Անդրեասյանն էլ դառնում է դատավոր։

helcourt.am կայքում, որտեղ փաստաբանները գնահատում են դատավորներին, Անդրեասյանն ամենացածր՝ -28 վարկանիշ ունեցող դատավորն է։ Նրան բացասական գնահատական է տվել 29 փաստաբան, միայն մեկն է դրական գնահատել։ Այդ մեկ փաստաբանը Կարո Խաչմանյանն է` «Էյ էմ» իրավաբանական ընկերության աշխատակիցը: Ինչպես գիտեք` այս փաստաբանական գրասենյակը պատկանում է Կարեն Անդրեասյանի կնոջն ու արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։ Համեմատության համար նշենք, որ ամենաբարձր՝ 76 վարկանիշ ունեցող դատավորը Դավիթ Հարությունյանն է, ում լիազորությունները ցանկանում են դադարեցնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ