21 06 2023

Վահե Ղազարյանն ու իր տեղակալները ճանաչման կամ էլ սեփական անձի ֆետիշացման խնդիր ունեն․ «Հրապարակ»

Վահե Ղազարյանն ու իր տեղակալները ճանաչման կամ էլ սեփական անձի ֆետիշացման խնդիր ունեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու իր տեղակալները ճանաչման կամ էլ սեփական անձի ֆետիշացման խնդիր ունեն։ Բանն այն է, որ ՆԳՆ ենթակայության ներքո գործող կառույցներում՝ ոստիկանության բաժիններում, փրկարար ծառայություններում եւ այլն, հանձնարարվել է փակցնել ոստիկանապետ Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալների նկարները:

Ըստ հիերարխիայի` վերեւում Վահե Ղազարյանի մեծ նկարն է, ներքեւում կողք-կողքի շարված են 4 տեղակալների՝ Դավիթ Համբարյանի, Արփինե Սարգսյանի, Արամ Հովհաննիսյանի եւ Կամո Ցուցուլյանի նկարները։ Ոստիկաններից մի քանիսը մեզ հետ զրույցում հաստատեցին լուրը, սակայն տարբեր մեկնաբանություններ տվեցին, օրինակ՝ մեկն ասաց, որ Վլադիմիր Գասպարյանի օրոք էլ իրենց բաժնում ոստիկանապետի նկարը կախված էր, մյուսն ասաց, որ առանձին ոստիկաններ էլ ժամանակին իրենց աշխատասենյակներում փակցնում էին զինանշանը, Սերժ Սարգսյանի ու Վեհափառ հայրապետի նկարները, բայց՝ սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով։

Մեկ ուրիշն էլ ասաց, թե շատ նորմալ է, որ Ղազարյանի ու տեղակալների նկարները բաժիններում փակցված լինեն: Ըստ նրա՝ դա արվում է, որպեսզի ոստիկանները դեմքով ճանաչեն իրենց ղեկավարին ու նրա տեղակալներին, քանի որ «օրը մեկ տեղակալ է փոխվում»։

Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ներքին գործերի նախարարություն, որ պաշտոնապես բացատրեն այդ երեւույթը, սակայն «Ինֆորմացիայի ազատության մասին» օրենքը խախտելով` ոստիկանությունն արդեն 8-րդ օրն է՝ մեր հարցմանը չի պատասխանել, հավանաբար, ողջամիտ բացատրություն հորինելը հեշտ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ