08 06 2023

Ադրբեջանական կողմը հատուկ «սև ցուցակ» ունի․ «Փաստ»

Ադրբեջանական կողմը հատուկ «սև ցուցակ» ունի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին լրատվամիջոցներով տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, պատճառաբանելով, թե պայմանավորվածություն ունի ռուսական կողմի հետ, ավտոմեքենաներ է անցկացնում Բերձորի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետով (կան նաև մի քանի տեսանյութեր այդ մասին): Թեմայի շուրջ տարբեր տեղեկություններ ու մեկնաբանություններ կան նաև սոցցանցերում: Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հանձնառություն ունի ոչ միայն հայտարարություններով, այլ նաև կոնկրետ գործով երաշխավորել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացը, իսկ Արայիկ Հարությունյանն իր քայլերով նպաստում է դրան, այդ թվում՝ լեգիտիմացնում է ադրբեջանական «կապեպեն», անկախ նրանից, որ հայ քաղաքացիներին ուղեկցել են ռուս խաղաղապահները:

«Փաստ» թերթի արցախյան աղբյուրը հայտնում է, որ այս օրերին Արայիկ Հարությունյանն Արցախում ինտենսիվ հանդիպումների մեջ է և փորձում է պարզաբանումներ ու արդարացումներ ներկայացնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ավելին, մեզ հայտնի է դարձել նաև, որ հանդիպումների ժամանակ մարդկանց այն դիտարկմանը, թե նույն Հարությունյանը ժամանակին խոստացել ու հրապարակավ հայտարարել էր, որ Արցախի ադրբեջանակակացում չի լինի, որ ամեն ինչ արվելու է ինքնորոշման հարցն առաջ տանելու համար, վերջինս արդարացել է, թե «Նիկոլն ամեն ինչ հանձնեց, ես ի՞նչ կարող եմ անել»։

Ի դեպ, տեղեկություններ կան նաև, որ ադրբեջանցիները նույնականացնում են անցակետով անցնողներին, ինչի մասին խոսել էր նաև Արցախի ՄԻՊ-ը։ Տեղեկությունների համաձայն, ադրբեջանական կողմը հատուկ «սև ցուցակ» ունի, որտեղ ներառված են Հայաստանի ու Արցախի ոչ միայն հասարակական-քաղաքական սեկտորի ներկայացուցիչներն ու բարձրաստիճան զինվորականները, այլև իրավապահ համակարգում, ինչպես նաև տեղեկատվական բլոկում աշխատող անձինք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ