06 06 2023

Փաշինյանը քննիչ հանձնաժողովում պատրաստվում է բարձրաստիճան զինվորականների նոր անուններ հրապարակել․ «Փաստ»

Փաշինյանը քննիչ հանձնաժողովում պատրաստվում է բարձրաստիճան զինվորականների նոր անուններ հրապարակել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե առաջիկայում պատրաստվում է «ներկայանալ» 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Ավելին՝ նշել է, թե այդ ողջ գործընթացը ոչ միայն դռնբաց է լինելու, այլև ցուցադրվելու է ուղիղ եթերում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանը դրանով նախապատրաստվում է նոր շոուի, որի ժամանակ մանիպուլյացիոն նոր դոզաներ կնետի դաշտ ու մեղավորներ «նշանակելու» նոր սերիա կբեմադրի։ Մասնավորաբար, խորհրդարանական մեր աղբյուրը փոխանցում է, որ, բացի «նախկինների» թեման հերթական անգամ շահարկելուց ու նախկինում իր կողմից բարձրաձայնված «փաստերը» կրկնելուց, Փաշինյանը քննիչ հանձնաժողովում պատրաստվում է ոչ միայն պատերազմի տարբեր դրվագներով մանրամասներ հանրայնացնել, այլև բարձրաստիճան զինվորականների նոր անուններ հրապարակել, որոնք, ըստ նրա, մեղավոր են տվ յալ դրվագներում և պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Այս կերպ նա հերթական անգամ փորձելու է անվանարկել բանակն ու բարձրաստիճան սպայակազմին և այս ֆոնին «թանկով ծախել» ներկայումս իբր տեղի ունեցող բանակային ռեֆորմները՝ դրանք մատուցելով իր սիրելի աննախադեպության «սոուսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ