30 05 2023

Հայաստանի և Արցախի համար այս կարևոր ժամանակահատվածում Փաշինյանը մտածում է հեծանվավազքի մասշտաբները մեծացնելու մասին․ «Ժողովուրդ»

Հայաստանի և Արցախի համար այս կարևոր ժամանակահատվածում Փաշինյանը մտածում է հեծանվավազքի մասշտաբները մեծացնելու մասին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սպառնալիքներ է ուղղում Արցախում ապրող հայերի նկատմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղված է վարչապետի գավաթի մասնակցելով:

Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Ղարաբաղի հայերը ընդամենը «մեկ տարբերակ» ունեն՝ «ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, լինել Ադրբեջանի լոյալ եւ նորմալ քաղաքացի, աղբանոց նետել իրենց կեղծ պետական ատրիբուտներն ու լուծարել խորհրդարանը»։ Իսկ այս հայտարարություններին զուգահեռ՝ նույն օրը առավոտյան, Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր, այդ այցի համար ագամ ճանապարհներ փակվեցին: Արդեն նույն օրը՝ երեկոյան, Նիկոլ Փաշինյանն ուրախ տրամադրությամբ մասնակցում էր Վարչապետի գավաթի: «Ուզում եմ ընդգծել, որ հաջորդ տարվանից մենք այս մրցաշարի՝ խճուղային հեծանվավազքի մասշտաբները կընդլայնենք: Մրցումը նախ կմիջազգայնացնենք, այսինքն՝ բոլորը, անկախ քաղաքացիությունից, մասնակցելու հնարավորություն կունենան: Մրցաշարը կլինի Սեւանի շուրջը: Եթե անհրաժեշտություն լինի, մասնագետները կասեն, երկու օր կտեւի հեծանվավազքը, եւ, իհարկե, մրցանակային հիմնադրամն էլ համապատասխան կկրկնապատկվի»:

Այսինքն՝ Հայաստանի եւ Արցախի համար այս կարեւոր ժամանակահատվածում, երբ բազմաթիվ անվտանգային խնդիրներ են առկա, Փաշինյանը մտածում է հեծանվավազքի մասշտաբները մեծացնելու մասին, որն էլ իր հերթին հանգեցնելու է մեծ թվով ծախսերի: Ահա թե ինչերի մասին են խոսում եւ ինչով են զբաղվում նույն օրում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի ղեկավարները եւ ինչպես են գնահատում իրենց ղեկավարած երկրների ռիսկերն ու շահերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ