27 05 2023

Այս ծրագիրն իրականում ավելի խորքային ենթաշերտեր ունի․ «Փաստ»

Այս ծրագիրն իրականում ավելի խորքային ենթաշերտեր ունի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարվա սկզբին հայտարարվեց «Դիմակայուն Սյունիք. թիմ Եվրոպա» նախաձեռնության պաշտոնական մեկնարկի մասին: Սա Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ անդամ մի քանի երկրների համատեղ ծրագիրն է, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նպատակ ունի նպաստել «Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը»:

Հունվարին տեղեկացվեց, որ նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարվա համար կազմում է շուրջ 51 մլն եվրո: Սակայն մոտ տասն օր առաջ ՀՀ-ում ԵՄ դեսպան (կամ, ինչպես ՀՀ էկոնոմիկայի նախարարն է ասում, «սիրելի դեսպան») Անդրեա Վիկտորինը հայտարարեց, որ տարվա սկզբի համեմատ բյուջեն կրկնապատկվել է և կազմում է 116 մլն եվրո: Մի շարք փորձագետներ, այդ թվում՝ ոչ հայաստանյան, արդեն իսկ կարծիք են հայտնում, որ այս ծրագիրն իրականում ավելի խորքային ենթաշերտեր ունի, և Արևմուտքն ամենևին շահագրգռված չէ ո՛չ Սյունիքի մարզի, ո՛չ էլ, ընդհանրապես, Հայաստանի զարգացմամբ։

Այստեղ առաջնայինը իրենց համար սեփական աշխարհաքաղաքական շահերն իրականացնելու համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելն է: Ի դեպ, ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են, թե «Դիմակայուն Սյունիք. թիմ Եվրոպա» ծրագիրը, ի թիվս այլ խնդիրների, նպատակ ունի ժամանակի ընթացքում համապատասխան ենթակառուցվածքներ նախապատրաստել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ