«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական իշխանությունների համար բանակը ոչ թե երկրի պաշտպանության եւ հզորության խորհրդանիշն է, այլ հավաքատեղի, որտեղ ամենակարեւորը սննդի մատակարարումն է: Առաջ զինվորին ելակով էին կերակրում, եւ բանակին լավ նայելու չափանիշը ելակն էր, այժմ` ջրիկ ճաշը:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամաս եւ հետեւել, թե ինչ ճաշ են տալիս զինվորներին: Նրա խոժոռ հայացքը, անշուշտ, զգաստացրել է խոհանոցի աշխատողներին, բայց լավ կլիներ՝ նման խիստ հայացքով նա հետեւեր բանակի սպառազինությանը, զինվորների կացարաններին, մեր սահմանամերձ դիրքերին ու զինպատրաստությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը