«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 1-ն Քիշնեւում տեղի կունենա Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովը, որին մասնակցելու են նաեւ ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները։ Տեղեկություններ կան, որ հնարավոր է այդ օրը, Վաշինգտոնում քննարկված փաստաթղթի հիման վրա, ստորագրվի խաղաղության պայմանագիրը, որը կոչվում է Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր։ Փաշինյանը նախօրեին ԱԺ-ում հայտարարել է․ «Եթե այդպես լինի, ես շատ ուրախ կլինեմ: Դա ոչ թե վատ, այլ լավ նորություն է»։
Մինչդեռ ՔՊ-ում նրանք, ովքեր փոքրիշատե գիտակցում են, թե ինչ կարող է լինել, աղոթում են, որ Վաշինգտոնից հետո փաստաթուղթ չստորագրվի, քանի որ դա նոր աշխարհամարտի սկիզբ է դնելու՝ ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության նոր ճակատ բացելով, որից Հայաստանը չի կարող շահած դուրս գալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը