11 04 2023

Ինչ են քննարկել ՔՊ-ականները շուրջ երեք ժամ. «Հրապարակ»

Ինչ են քննարկել ՔՊ-ականները շուրջ երեք ժամ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ ֆրակցիայի փակ նիստ է արել, որի ժամանակ քննարկվել են վաղը մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգային հարցերը: Նիստը տեւել է մոտ երեք ժամ:

Ժամանակի առյուծի բաժինը ՔՊ-ականները նվիրել են ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության հարցին:ՔՊ-ում միակարծիք չեն եղել՝ զրկել, թե չզրկել ընդդիմադիրին: Ոմանք հակված են եղել Սահակյանին ներել՝ փաստարկելով, որ այդպիսով հանրության վրդովմունքը կզսպեն՝ իշխանականների մասնակցությամբ աղմկահարույց վերջին դեպքերի կապակցությամբ: Սակայն ՔՊ մեր աղբյուրը նկատեց, որ այդ տեսակետի կողմնակիցներն ավելի շատ «բոչկա էին գլորում» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ եթե վերջինին չենք պատժում, ապա ընդդիմադիրին էլ պետք ներել: Սակայն քաղաքական որոշումն ի սկզբանե ընդունված է եղել եւ Սահակյանը կզրկվի անձեռնմխելիությունից:

Մեզ ասացին,որ Ալեն Սիմոնյանն, ընդունելով թիմակիցների ակնարկը, կիսվել է իր հետ կապված վերջին միջադեպի մասին, խոստովանել, որ միգուցե չպետք է տրվեր էմոցիաներին։ Խորհուրդ է տվել կուսակիցներին իր պես չտրվել սադրանքներին՝ հասկացնելով, որ ով էլ լիներ իր փոխարեն նույնը կաներ։ Ի դեպ, ի հեճուկս տարածված լուրերի, խմբակցության նիստում որեւէ մեկը ԱԺ նախագահի հրաժարականի հարց չի բարձրացրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ