04 04 2023

Քննչական մարմիններում վարչության պետերի ազատման շարք է սպասվում․ «Ժողովուրդ»

Քննչական մարմիններում վարչության պետերի ազատման շարք է սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քննչական մարմիններում վարչության պետերի ազատման շարք է սպասվում առաջիկայում:

Բանն այն է, որ դատախազներն ու քննիչները լուրջ բախումների մեջ են, ու լարվածությունն այն աստիճան է խորացել, որ անգամ ցանկացած քրեական վարույթի շրջանակներում, երբ նախատեսվում է հանդիպում քննիչների ու դատախազների միջեւ, նրանք չեն հանդիպում, իսկ գրավոր փաստաթղթերում էլ միմյանց հասցեին ընդհուպ վիրավորանքներ են շարադրում:

Ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «պատերազմ» է հայտարարել եւ՛ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, եւ՛ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին:

Ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի՝ այս ամենի նպատակը նրանց նոր անձանցով փոխարինելն է:

Թե ովքեր են հավանական թեկնածուները քննչական մարմինների, առայժմ մեզ պարզել չհաջողվեց: Կհաջողվի արդյոք Աննա Վարդապետյանին հասնել բարձրաստիճան պաշտոնանկություններին, թե ոչ՝ ցույց կտան զարգացումները:

Ակնհայտ է, որ քննիչների ու դատախազների հարաբերություններն այնքան են լարվել, որ լուրջ գործերով քննություն իրականացնող վարչության պետեր պատրաստվում են ազատման դիմում գրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ