21 03 2023

Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում․ «Ժողովուրդ»

Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հատկապես վերջին շրջանում ՔՊ խմբակցությունը դե ֆակտո ղեկավարում է Արթուր Հովհաննիսյանը, իսկ Հայկ Կոնջորյանն ընդամենը ֆրակցիայի դե յուրե ղեկավարան է: Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում: Եվ այդ առիթից օգտվելով՝ Հովհաննիսյանը կարողացել է այս ընթացքում ՔՊ-ականներին իր ազդեցությունը թելադրել՝ Կառավարության իր «փոստատար» կարգավիճակով: Բանն այն է, որ իշխանական պատգամավորներն իրենց քայլերը քննարկում են Հովհաննիսյանի հետ, քանի որ նա է կառավարության աշխատակազմի և ԱԺ-ի կապը դարձել: Հովհաննիսյանն անգամ հավակնում է ֆրակցիայի ղեկավարի պաշտոնին՝ օգտվելով ստեղծված իրավիճակից:

Կստացվի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, բայց այն, որ Արթուր Հովհաննիսյանն այս ուղղությամբ ջանքեր է գործադրում, փաստ է: 

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արթուր Հովհաննիսյանը նախկինում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ